«Ռեալը» կբողոքարկի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հեռացումը Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում (3:2)՝ անկախ ֆուտբոլիստի որակազրկման ժամկետից, հայտնում է Marca-ն։
Ակումբում կարծում են, որ հեռացումը հիմնավորված չէ, իսկ խաղացողի կատարած խախտումը գնահատում են որպես դեղին քարտի արժանի դրվագ։
Վալվերդեն կարմիր քարտ է ստացել 77-րդ րոպեին՝ մրցակցի խաղացող Ալեքս Բաենայի ոտքին կանգնելու համար։ Խաղի գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն պաշտոնական արձանագրությունում նշել է, որ ֆուտբոլիստը հեռացվել է մրցակցին հարվածելու համար՝ առանց գնդակին հասանելիության պայմաններում և չափազանց ուժ կիրառելով։ Նման ձևակերպման դեպքում Վալվերդեին կարող է սպառնալ մինչև երկու խաղով որակազրկում։
Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո «Ռեալը» 69 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։ «Ատլետիկոն» 57 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն