Հոդվածներ

«Լիվերպուլի» առաջատարներից մեկը՝ «Ռեալի» թիրախում
13.05.2024
2711 0

«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբում» բարձր են գնահատում անգլիացու պրոֆեսիոնալիզմն ու որակները՝ նրան տեսնելով Դանի Կարվախալին երկարաժամկետ փոխարինողի դերում:

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 25 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 9 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված