Հոդվածներ

Մբապեն կմասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին
13.03.2026
708 0

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն իրեն ավելի լավ է զգում և կարող է ընդգրկվել «Սերուցքայինների» հայտացուցակում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում։ 

Ինսայդեր Ֆաբրիս Հոքինսի տվյալներով՝ Մբապեն կարող է մասնակցել նաև Ֆրանսիայի հավաքականի՝ մարտին կայանալիք ընկերական հանդիպումներին։ Մոտ ժամանակում հարձակվողը Մադրիդում կանցնի բժշկական հետազոտություն՝ իր վիճակը հաստատելու և առաջիկա խաղերին մասնակցելու թույլտվություն ստանալու նպատակով։

Հիշեցնենք, որ հարձակվողը բաց էր թողել «Քաղաքայինների» դեմ առաջին հանդիպումը (3:0) ծնկի վնասվածքի պատճառով։

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված