Նոր մանրամասներ են հայտնի դարձել Կիլիան Մբապեի շնորհանդեսի վերաբերյալ:
Sport.es-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կկայանա հուլիսի 16-ին՝ անկախ Ֆրանսիայի հավաքականի՝ Եվրո-2024-ում ցուցաբերած արդյունքից:
«Սանտիագո Բեռնաբեուում» դրված կլինի բեմ, որին ընդառաջ կընթանա ֆրանսիացին, իսկ շուրջբոլորը կլինեն կրակներ:
Ֆուտբոլիստին կնկարահանի 360 աստիճան պտույտով տեսախցիկ:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:
Fanat, Realmadrid.am