Հոդվածներ

Տրենտ. «Նա մոլորակի ամենաթերագնահատված խաղացողն է»
12.03.2026
1734 0

«Մադրիդի» ֆուտբոլիստների հետխաղյա հարցազրույցները.

Վալվերդե. «Սիթիի» դեմ խաղը լավագույններից մեկն էր իմ կարիերայում, սա անհավանական երեկո է ինձ համար: Ես շատ երջանիկ եմ: Արբելոան ինձնից խնդրում է միանալ գրոհներին երկրորդ տեմպով: Այսօր թիմակիցներս ինձ հիանալի փոխանցումներ էին կատարում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց:

Մենք շատ ենք մարզվել և խաղից առաջ փորձարկել ենք բարձր պրեսինգից դուրս գալու տարբերակները, և մեզ հաջողվեց լավ դրսևորել մեզ: Մեր կազմում կան շատ արագաշարժ խաղացողներ, ովքեր կարողանում են օգտագործել ազատ տարածությունները:

Մենք խաղում էինք որպես միասնական թիմ: Եվ նման համախմբվածությամբ մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Բայց «Էթիհադ» մենք կմեկնենք այնպես, կարծես առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: «Սիթին» հիանալի է խաղում սեփական հարկի տակ, ինչպես նաև օգտվում է իր երկրպագուների հսկայական աջակցությունից:

Վինիսիուսի չիրացրած 11-մետրանո՞ցը: Ֆուտբոլում նման բան պատահում է: Նա «Մադրիդի» լեգենդ է և հիանալի ընկեր: Վինին ինձ հարցրեց՝ արդյոք ցանկանում եմ ես հարվածել, բայց ես պատասխանեցի նրան, որ հենց ինքը պետք է իրացնի տասնմեկ մետրանոցը»:

Տրենտ. «Շատերը սպասում էին, որ «Սիթին» կջախջախի մեզ, բայց մենք ցույց տվեցինք մեր տրամադրվածությունը՝ չնայած վնասվածքներին: Մենք կատարելապես իրագործեցինք խաղի մեր պլանը: ՉԼ-ն շատ կարևոր մրցաշար է «Մադրիդի» և մեր երկրպագուների համար: Մենք գիտենք, որ պետք է ներդնենք մեր ուժերի 100%-ը և նվաճենք Չեմպիոնների լիգայի գավաթը:

Ես բառեր չունեմ նկարագրելու Վալվերդեի ելույթների մակարդակը: Ես հիանում էի նրանով դեռ «Լիվերպուլում» խաղալու տարիներին: Ֆեդեն մոլորակի ամենագնահատված ֆուտբոլիստն է: Նա երբեք մեզ հուսախաբ չի անում, նա միշտ մեր կողքին է:

Իմ կարիերայի մեկնարկը «Մադրիդո՞ւմ»: Դե, սկզբում մի քանի վնասվածք ստացա, բայց այն պահից, ինչ վերականգնեցի մարզավիճակս... ինձ շատ է դուր գալիս այս ակումբում լինելը հենց առաջին իսկ րոպեից: Սա իրականացած երազանք է: Ես փորձում եմ հարմարվել «Մադրիդին» այնպես, ինչպես կարող եմ»:

Չուամենի. «Վալվերդեն անհավանական հանդիպում անցկացրեց, ավելացնելու ոչինչ չունեմ: Ֆեդեն կարող է խաղալ ցանկացած դիրքում, նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»:

Պիտարչ. «Ես երախտապարտ եմ Արբելոային և միշտ փորձում եմ հատուցել նրան խաղադաշտում: Նա ինձ խորհուրդ է տալիս խաղալ այնպես, ինչպես ես եմ կարողանում՝ համարձակ, վերահսկել գնդակը և պայքարել մինչև վերջ: Ալվարոն շնորհավորեց ինձ «Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ»:


Ամենակարդացված