Հոդվածներ

«Օվյեդոյի» երկրպագուն կարող է ազատազրկվել
27.02.2026
943 0

«Օվյեդոյի» երկրպագուն, որը ռասիստական վիրավորանքներ էր հնչեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին, կարող է կրել քրեական պատասխանատվություն։

Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին՝ Լա Լիգա-ի 2-րդ տուրի խաղում, որտեղ «Արքայական ակումբը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել էր «Օվյեդոյին»։ Ֆրանսիացի հարձակվողի՝ 37-րդ րոպեին խփած գոլից հետո տանտերերի երկրպագուներից մեկը սկսել էր կապիկի շարժումներ անել և արձակել հնչյուններ։

Ինչպես հայտնում է La Vanguardia-ն, դատախազությունը պահանջում է իրավախախտին  դատապարտել մեկ տարվա ազատազրկման։ Բացի այդ, մեղադրող կողմը պնդում է, որ նա պետք է ֆուտբոլիստին վճարի 2000 եվրո փոխհատուցում։

Նշվում է, որ խաղի ընթացքում մեղադրյալը գտնվել է ալկոհոլի ազդեցության վիճակում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված