«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամփոփել է «Շալկե 04»-ի նկատմամբ տարած հաղթանակը.
«Լավ խաղ էր՝ թե անհատական, թե թիմային տեսանկյունից։ Կան խաղացողներ, որոնք միացան ավելի ուշ և դեռևս չունեն նույն ինտենսիվությունը, ինչ նրանք, ովքեր մեկնարկել էին առաջին օրը։ Նրանք, ովքեր աշխատել են սկզբից, ավարտել են երեսուն մարզում և վեց խաղ, իսկ նրանք, ովքեր միացել են հիմա՝ ավարտել են ընդամենը երեք կամ չորս մարզում։
Ակնհայտ է, որ տարբերություն կա ռիթմի, ինտենսիվության և դիմացկունության մեջ, բայց մարտավարական առումով գաղափարները աստիճանաբար միավորներ են հավաքում։ Այստեղ կան անհավանական մակարդակի ֆուտբոլիստներ, ովքեր շատ լավ են աշխատում որպես թիմ՝ թե գնդակով, թե՝ առանց գնդակի։ Կարծում եմ, որ դա շատ լավ փորձություն էր իրական մրցակցության մեկնարկից առաջ։
Իսկական մրցակցությունը միավորների համար պայքար է, և դա է՝ ինչը մեզ դուր է գալիս։ Եվ հիմա այդ ամենը շատ մոտ է»։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն