Հոդվածներ

Ռամոսն ու Պերեսը ևս մեկ անգամ կհանդիպեն ապրիլի սկզբին
10.03.2021
1820 0

Սերխիո Ռամոսն ու Ֆլորենտինո Պերեսը ևս մեկ անգամ բանակցություններ կանցկացնեն ապրիլի սկզբին:

Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, վերոնշյալ հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ, կողմերը վերջնական համաձայնության կգան:

Ավելի վաղ նշվում էր, որ Ռամոսը կերկարաձգի պայմանագրի ժամկետը ևս 2 տարով ու կհամաձայնի աշխատավարձի 10 տոկոս կրճատման:

Հիշեցնենք, որ ակումբի նախագահն ու «սերուցքայինների» ավագը պայմանագրի երկարաձգման հարցով առաջին անգամ հանդիպել են դեկտեմբերի 30-ին:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am