Հոդվածներ

Յանուզայ. «Ազարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»
28.02.2021
1469 0

Ադնան Յանուզայը վստահ է, որ իր հայրենակից Էդեն Ազարը դեռ ցույց կտա իր լավագույն որակները։ 

«Հնարավոր է, Իսպանիայում մարդիկ դեռ լավ չեն ճանաչում Ազարին, բայց շատ շուտով նրանք կտեսնենք լավագույն Ազարն։ 

Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նա դեռ շատ ասելիք ունի այստեղ». ասել է Յանուզայը։

Հիշեցնենք, որ Էդենը Մադրիդի «Ռեալի» շարքերը համալրել է 2019-ի ամռանը, և մինչ այժմ չի կարողանում իրեն լավագույնս դրսևորել, քանի որ մշտապես խանգարում են վնասվածքները։

Այս մրցաշրջանում Ազարը մասնակցել է ընդամենը 13 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 631 րոպե։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված