Թոնի Կրոսի կարծիքով իր նախկին խաղընկեր Դավիդ Ալաբան պետք է անձամբ որոշում կայացնի՝ միանալ «Արքայական» ակումբին, թե՝ ոչ։
Գերմանացին նշել է, որ ոչ մի տեղեկություն չունի Ալաբայի հնարավոր տրանսֆերի մասին, քանի որ չի շփվում նրա հետ։
«Ես ոչինչ չգիտեմ այդ մասին։ Չեմ զրուցել նրա հետ, և նա էլ ինձ չի զանգահարել, բայց կարծում եմ, նա բավականաչափ հասուն է՝ կարիերայի այս փուլում ինքնուրույն որոշումում կայացնելու համար». ասել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am