Հոդվածներ

Շարունակական կասկածներ Էդեգորի վերաբերյալ
28.07.2021
1871 0

«Ռեյնջերսի» դեմ հանդիպման ժամանակ ցուցադրած խաղով Մարտին Էդեգորը կրկին կասկածներ առաջացրեց։ Բոլորը հետևում էին, թե ինչպես են իրենց դրսևորելու Էդեգորը և Յովիչը, ովքեր նախորդ մրցաշրջանում վարձավճարային հիմունքներով հանդես էին եկել այլ ակումբների կազմում։ Նորվեգացուց սպասելիքները շատ են, սակայն տպավորություն կար, որ նա չի կարող խաղ կառուցել։  

Եթե Անչելոտին որոշի խաղալ 4-3-3 մարտավարությամբ, ապա Էդեգորի համար բարդ է լինելու հիմնական կազմում տեղ գտնելը։ Նույնը տեղի ունեցավ Զիդանի օրոք։ «Արսենալում» ամեն բան այլ էր։ Նա խաղում էր իրեն հարազատ ենթահարձակվողի դիրքում։ «Ռեալում» նրանից պայթյուն չեն սպասում, այլ ակնկալում են ստաբիլ խաղ։ 

Էդեգորը, Սեբալյոսը և Իսկոն պետք է ավելացնեն, քանի որ Կրոսը և Մոդրիչը արդեն բավական մեծ են և պետք է խաղան ուժերը խնայելով։ Նորվեգացին պետք է սկսի փոխվել ու հարմարվել թիմին, քանի որ «Ռեալը» երբեք չի հարմարվի նրա որակներին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված