«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստքի խոսքեր է ասել Գարեթ Բեյլի հասցեին, ով աչքի էր ընկել գոլով Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Վոլֆսբերգերի» դեմ խաղում (4:0).
«Բեյլը երջանիկ է, ինչպես երբեք: Մարզումների ընթացքում կարող եք տեսնել, որ նրա մոտ են վերադարձել վճռականությունն ու վստահությունը: Դա նույնիսկ երևում է հարվածների ժամանակ:
Բեյլի գոլը հերթական ապացույցն էր. իր ուժերի նկատմամբ վստահություն չունեցող ֆուտբոլիստը նման հարված երբեք չէր կատարի:
«Տոտենհեմում» բոլորը վստահում են նրան»,- պորտուգալացո խոսքերը փոխանցում է Goal-ը:
Հիշեցնենք, որ ուելսցին անգլիական ակումբ է տեղափոխվել «Ռեալից» ու այնտեղ հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 ադրյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am