Հոդվածներ

Մենդի. «Ազարը աշխարհին դեռ ցույց կտա իր իրական խաղամակարդակը»
27.02.2021
1571 0

Չնայած այն բանին, որ երկրպագուների մեծ մասը արդեն հույսեր չի կապում Էդեն Ազարի հետ, այնուամենայնիվ Ֆերլան Մենդին վստահ է, որ բելգիացին դեռ կփայլի «Ռեալում»։ 

«Երբ ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստանում, դրա մասին մտածում են թիմի բոլոր ֆուտբոլիստները։ Մենք կանգնած ենք նրա կողքին, և ես հուսով եմ, որ նա խաղադաշտ կվերադառնա շատ ավելի լավ մարզավիճակով։ 

Նա աներևակայելի խաղացող է։ Դա ակնհայտ է։ Այս ընթացքում Ազարը շատ բարդ իրավիճակում է եղել, սակայն նա աշխարհին ցույց կտա իր իրական խաղամակարդակը». ասել է Մենդին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված