Սերխիո Ռամոսն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ:
Ինչպես հաղորդում է El Español-ը, կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն:
Նոր պայմանագրով, որը նախատեսված է լինելու մինչև 2023 թվականը, իսպանացին տարեկան վաստակելու է 12 մլն եվրո: Ռամոսի աշխատավարձը նվազելու է 10 տոկոսով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամով:
Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանը Մադրիդում հանդես է գալիս 2005 թվականից: Ներկայումս «սերուցքայինների» ավագը ապաքինվում է վնասվածքից:
Fanat, Realmadrid.am