տարեկThe New Arab-ի հետ զրույցի ընթացքում Ֆերնանդո Հիերոն խոսել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի մասին։
«Կցանկանայի, որ Սերխիոն մնար և ավարտեր կարիերան «Ռեալում»։ Այս իրավիճակում մենք պետք է շատ հանգամանքներ հաշվի առնենք։ Առաջին հերթին պետք չէ մոռանալ, թե ինչ կարգի ֆուտբոլիստ է Ռամոսը։
Երբ դու նոր պայմանագիր ես առաջարկում ֆուտբոլիստին, չպետք է մոռանաս, որ նա թիմին միացել է 19 տարեկանում և այժմ հանդիսանում է թիմի ավագը, սիրտն ու ոգին։
Չնայած այն բանին, որ Ռամոսը արդեն 34 տարեկան է, նա չի կորցրել իր որակները։ Նա պրոֆեսիոնալ է և հենց այդկերպ էլ մոտենում է իր աշխատանքին։ Կարծում եմ, որ Սերխիոն հիմա ավելի լավն է, քան երբևէ, և ակումբը դա պետք է հաշվի առնի։ Եթե ես լինեի որոշում կայացնողը, ապա ամեն ինչ կանեի, որ Ռամոսը կարիերան ավարտեր «Ռեալում»։
Los Merengues, Realmadrid.am