ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին խաղը:
Ինչպես հաղորդում է Sport-ը, իտալացին վնասվածք է ստացել ուրբաթ օրը կայացած մարզման ժամանակ:
Վնասվածքի արդյունքում ֆուտբոլիստը բաց է թողել «Նիցայի» հետ հանդիպումը:
«Բարսելոնա» - ՊՍԺ խաղը կայանալու է փետրվարի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realamdrid.am