Մադրիդի «Ռեալը» 9 մլն եվրոյից ավել գումար կվաստակի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացող Թեյլոր Սվիֆթի համերգներից։
Երեկ կայացավ նախատեսված երկու համերգներից առաջինը։ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ևս մեկ համերգ տեղի կունենա մայիսի 30-ին։
Marca-ի փոխանցմամբ, Sixth Street-ի և Legends Hospitality-ի հետ համաձայնության արդյունքում «Ռեալը» կստանա այդ համերգների արդյունքում գոյացած հասույթի 70%-ը։ Երկու համերգներից ակնկալվող եկամուտը կազմելու է մոտ 13 մլն եվրո, ինչը նշանակում է, որ «Արքայական» ակումբը կվաստակի 9 մլն եվրոյից ավել գումար։
Los Merengues, Realmadrid.am