• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ». նախախաղային փաստեր, վիճակագրություն

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ». նախախաղային փաստեր, վիճակագրություն
29.01.2023
1169 0

Լա լիգայի 19-րդ տուրում «Ռեալը» սեփական խաղադաշտում կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ: 

1. «Ռեալն» ու «Ռեալ Սոսյեդադը» միմյանց միջև անցկացրել են 161 հանդիպում. 90 հաղթանակ տարել են «սերուցքայինները», գրանցվել է 40 ոչ-ոքի և 31 անգամ հաղթել են «կապտասպիտակները»:

2. Ամբողջ դիմակայության ընթացքում Մադրիդի «Ռեալը» 343 անգամ է գրավել մրցակցի դարպասը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» խփել է 201 գոլ:

3. Անչելոտին 6 անգամ է մրցել «Սոսյեդադի» դեմ՝ 5 հաղթանակ և 1 պարտություն:

4. «Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Անգուասիլն ու Անչելոտին երկու անգամ են միմյանց դիմակայել՝ 2 անգամ էլ հաղթել են «սերուցքայինները»:  Անգուասիլի հաշվին 9 հանդիպում կա «Ռեալի» դեմ՝ 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի ու 4 պարտություն:

5. «Սոսյեդադի» կազմում 2 ֆուտբոլիստ գտնվել են «Ռեալի» համակարգում՝ Իլյարամենդին (հենակետային կիսապաշտպան, 32 տարեկան) և Կուբոն (հարձակողական ոճի կիսապաշտպան, 21 տարեկան):

6. Դիմակայության լավագույն ռմբարկուները Ռոնալդուն ու Սանտիլյանան են՝ 15-ական գոլ («Ռեալ Մադրիդ»):

7. Transfermarkt-ի վարկածով «Ռեալի» ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը Վինիսիուսն է (120 միլիոն եվրո), «Սոսյեդադից»՝ Օյարսաբալը (60 միլիոն եվրո):


Ամենակարդացված