Ազգերի լիգայի շրջանակում Իսպանիայի հավաքականը 6:0 հաշվով ջախջախեց Գերմանիայի ընտրանուն:
Հանդիպման ընթացքում ծնկի հատվածում անհարմարություն է զգացել Սերխիո Ռամոսը. «Ռեալում» կասկածում են, որ ավագի մոտ կարող է մկանային վնասվածք առաջանալ: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Առաջիկայում Զիդանի սաները հանդիպելու են «Վիլյառեալին» ու «Ինտերին»: Ռամոսի՝ հնարավոր բացակայությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ հաշվի առնելով, որ թիմում առանց այն էլ վնասվածքների համաճարակ է:
«Վիլյառեալ» - «Ռեալ» խաղը կայանալու է նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:
Fanat, Realmadrid.am