Զինեդին Զիդանը նշել է «Խետաֆեի» դեմ խաղի մեկնարկային կազմում Իսկոյին չընդգրկելու պատճառը:
Ֆրանսիացու խոսքերը փոխանցում են Marca-ն և AS-ը:
«Իսկոն չէր կարող ամբողջական հանդիպում անցկացնել, քանի որ ընդամենը 1 մարզման էր մասնակցել: 15 րոպեն բավական էր նրա համար. ահա և վերջ: Երկար ժամանակ չունեինք նոր խաղային սխեմային հարմարվելու համար: Մենդին հիանալի տեսք ուներ ձախ կենտրոնականի դիրքում, ինչի արդյունքում Մարսելոն ազատություն էր ստանում ամբողջ ձախ թևի երկայնքով»:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը հաղթանակ էր տոնել 2:0 հաշվով:
Fanat, Realamdrid.am