«Լեյպցիգի» վինգեր Դանի Օլմոն հայտնվել է «Ռեալի» տրանսֆերային թիրախում: Այս մասին հաղորդում է Ok Diario-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, Մադրիդում կարծում են, որ 22-ամյա իսպանացին հաջողությամբ կարող է փոխարինել Լուկաս Վասկեսին, ում հետ «սերուցքայինների» ղեկավարությունը դեռևս չի կարողանում համաձայնության գալ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում:
Նշվում է, որ հնարավոր գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և արժենալ մոտ 30 մլն եվրո:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Օլմոն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am