«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը շարունակում է գտնվել անորոշ վիճակում:
Իսպանացու շրջապատը հայտնում է, որ վերջինս չի մերժել ակումբին, քանի որ պաշտոնական առաջարկ դեռևս չի ստացել: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ավելին, աղբյուրը ընդգծում է, որ 34-ամյա պաշտպանն ու ակումբի նախագահը հիանալի հարաբերություններ ունեն, ու ֆուտբոլիստը հակված է ակումբում մնալուն:
Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից:
Fanat, Realmadrid.am