ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին հարցրել են, թե ու՞մ է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
«Ո՛չ, ոչ մեկին չեմ երկրպագելու: Պարզապես, կդիտեմ եզրափակիչը: Եթե դուք ֆուտբոլ սիրում եք, դիտում եք յուրաքանչյուր հանդիպում: Հնարավորության դեպքում հետևում եմ Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնություններին: Այնպես որ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, անկասկած, կդիտեմ»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է CNN-ն:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչում ուժերը կչափեն «Դորտմունդի Բորուսիան» ու Մադրիդի «Ռեալը» (հունիսի 1` 23:00):
Fanat, Realmadrid.am