Մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
27-ամյա ֆուտբոլիստի ապագան կախված է «Ռեալի» հետ նոր պայամանագրի շուրջ համաձայնության հասնելուց։
Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» մտադիր է վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, եթե վերջինս նոր պայմանագիր չկնքի թիմի հետ։
«Սերուցքայինների» համար նախընտրելի է նոր պայմանագիր կնքելը։ Վարանի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 70 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբում դեռևս չեն կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության հասնել թիմի մյուս կենտրոնական պաշտպան և առաջատար Սերխիո Ռամոսի հետ, ով ամռանը կարողա է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Ռեալից»։
Los Merengues, Realmadrid.am