Բունդեսլիգայի պաշտոնական կայքի հետ հարցազրույցի ընթացքում Լուկա Յովիչը խոսել է «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածի մասին։
«Ռեալում» ես ակնհայտորեն աճ եմ գրանցել։ Ինձ համար պատիվ էր աշխարհի լավագույն ակումբում հանդես գալը ու հաճելի էր մարզվել լավագույն ֆուտբոլիստների հետ։
Միշտ սովորելու բաներ ունես այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռամոսը, Բենզեման, Մոդրիչը և Կրոսը։ Սկզբնական շրջանում ինձ համար շատ բարդ էր, քանի որ ես ընդամենը 21 տարեկան էր։ Ժամանակ էր անհրաժեշտ ըմբռնելու համար, որ ես այնտեղ խաղալու էի լավագույն ֆուտբոլիստների կողքին։ Ես «Ռեալում» շատ բան եմ սովորել և վերադարձել եմ որպես ավելի փորձառու ֆուտբոլիստ։
Լավագույն պաշտպանների դեմ մարզվելը մեծ փորձ էր ինձ համար». ասել է Յովիչը։
Los Merengues, Realmadrid.am