«Սանտոսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը դեմ է պորտուգալացի մասնագետ Ժորժե Ժեզուշի նշանակմանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ESPN Brazil-ը։ Հիշեցնենք, որ Բրազիլիան գլխավոր մարզչի որոնման փուլում է Դորիվալ Ժունիորի հեռացումից հետո, իսկ թեկնածուների թվում են «Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը և Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Աղբյուրի տվյալներով՝ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Նեյմարը չի ցանկանում Ժեզուշին տեսնել թիմի գլխավորի պաշտոնում, քանի որ նախկինում խաղացել է նրա ղեկավարությամբ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում»։ Բրազիլացու ֆավորիտը հենց Կառլո Անչելոտին է։
Նեյմարը լքել է «Ալ-Հիլալը» 2025 թվականի հունվարին՝ տարբեր վնասվածքների պատճառով: Նա 18 ամսում մասնակցել է ընդամենը յոթ խաղի։
Fanat, Realmadrid.am