Հոդվածներ

«Ռեալը» համալրումներ չի ունենա ձմռանը
12.12.2022
1444 0

Մադրիդի «Ռեալն» իր համար գրեթե փակել է տրանսֆերային պատուհանը, եթե իհարկե որևէ ֆուտբոլիստի բացառիկ պայմաններով թիմ հրավիրելու հնարավորություն չստեղծվի: 

Այնուամենայնիվ, «սերուցքայինները» շարունակում են վերլուծել շուկան՝ ամռանը տրանսֆերներ իրականացնելու համար: Բենզեմայի վնասվածքներից առաջացած խնդիրներից զատ, ակումբը պետք է ուժեղացնի պաշտպանության ձախ և աջ եզրը:

Նաչոյի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին և դեռ հայտնի չէ, թե նա արդյոք կերկարաձգի՞ այն: Բացի այդ, անգամ եթե երկարաձգվի՝ միայն մեկ մրցաշրջանով (պատճառը 32 տարեկանից բարձր լինելն է):

Մյուս ֆուտբոլիստը, որի տեղն ակումբում կասկածի տակ է՝ Օդրիոսոլան է: «Ռեալի» գլխավոր մարզիչը հույսեր չի կապում բասկի հետ, ինչի մասին նրան տեղյակ է պահվել:

Մենդիի ապագան նույնպես հարցականի տակ է: 22/23 մրցաշրջանից առաջ նրա տրանսֆերը վաճառելու որոշ փորձեր եղել են, բայց ֆրանսիացին նախընտրեց մնալ թիմում: Կա հավանականություն, որ «Ռեալը» կրկին կփորձի բաժանվել նրանից, չնայած ֆրանսիացու պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականը:

Ակումբի լիակատար վստահությունը վայելում են միայն Կարվախալը, Լուկաս Վասկեսն ու Ալաբան, որոնք կարող են խաղալ ձախ եզրում: Երկու իսպանացիների պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը, իսկ ավստրիացունը՝ 2026 թվականը:

Ստեղծված իրավիճակին լուծում տալու համար ակումբը կարող է դիմել ներքին «պահուստների» օգնությանը: «Կաստիլյայում» աջ եզրում խաղում է Տոբիասը, բայց նրա տրանսֆերային իրավունքներին ամբողջությամբ տիրապատելու համար պետք է վճարել 18 միլիոն եվրո: Որպես նրան փոխարինող տարբերակ դիտարկվում է բրազիլացի Ալեքս Խիմենեսը, որը «Լա Ֆաբրիկայի» գլխավոր մարգարիտն է:

Եվս մեկ հեռանկարային ֆուտբոլիստն է համարվում Ֆորտեան, որն ավելի վաղ խաղացել է «Ատլետիկոյի» երիտասարդական համակարգում, սակայն երիտասարդ տարիքի պատճառով նրան ու Խիմենեսի հետ հազիվ թե հույսեր կապեն առաջիկայում:

Ձախ եզրում գործերը փոքր-ինչ ավելի հեշտ են: «Ռեալը» «Ռայո Վալյեկանոյից» Ֆրան Գարսիայի և «Ժիրոնայից» Միգել Գուտիերեսի տրանսֆերային իրավունքների որոշ մասի է տիրապետում: Անչելոտին շատ լավ ծանոթ է նրանց հետո և այս մրցաշրջանում նրանք միգուցե շանս ստանան:


Ամենակարդացված