11 տարում առաջին անգամ Լուկա Մոդրիչը 2 խաղ անընդմեջ խաղաժամանակ չի ստացել։
38-ամայ ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» դեմ խաղի ընդմիջմանը փոխարինվելուց հետո խաղադաշտ դուրս չի եկել։ Նա չի մասնակցել «Լաս Պալմասի» և «Ժիրոնայի» դեմ կայացած հանդիպումներին։
2012 թվականից ի վեր սա առաջին դեպքն էր, երբ խորվաթ ֆուտբոլիստը 2 անընդմեջ խաղի չի մասնակցել՝ չունենալով վնասվածք կամ որակազրկում։
2012-ին Մոուրինիոն նրան խաղաժամանակ չէր տրամադրել «Այաքսի» և «Բարսելոնայի» դեմ կայացած խաղերում։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկան «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ ընդհանուր առմամբ ստանալով 287 րոպե խաղաժամանակ։
Los Merengues, Realmadridam