Հոդվածներ

Վարան. «Մենք պայքարեցինք ու հաղթեցինք»
07.02.2021
1378 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ առաջնության հետնապահ «Հուեսկայի» նկատմամբ։ Հանդիպման հերոսը Ռաֆայել Վարանն էր, ով խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Անչափ կարևոր հանդիպում էր մեզ համար։ Թիմում կադրային լուրջ խնդիրներ կային և մենք կարողացանք պայքարել ու հաղթել։ Գիտենք, որ բարդ իրավիճակում ենք հայտնվել, և չնայած այդ ամենին, մեզ համար առաջնայինը գալիք հանդիպումներում հաղթելն է։ 

Երկար ժամանակ էր, ինչ գոլ չէի խփել «Ռեալում», ուստի շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին հասնել ցանկալի արդյունքի։ Մեզանից պահանջվում էր բնավորություն ցույց տալ, և մենք դա արեցինք։ Ֆուտբոլում դու պետք է հավատաս քո ուժերին մինչև վերջին վայրկյանը։ 

Այս հաղթանակը շատ էր անհրաժեշտ թիմին։ Վերջին շրջանում խնդիրները շատ էին, և սա դրական ազդեցություն կունենա մեր հետագա ելույթների վրա։ Հիմա պետք է հանգստություն պահպանենք, դրական տրամադրվենք ու փորձենք հաղթել առաջիկա խաղերում։ «Հուեսկայի» դեմ խաղում մենք կատարեցինք մեր առջև դրված խնդիրը, ինչը ամենակարևորն է». ասել է Վարանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված