«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն Sky-ին տված հարցազրույցում հերքել է տարածված լուրերը։
«Յուրգենը շատ գոհ է Red Bull-ում իր նոր դերից», – ասել է Կոսիցկեն։
Ինչպես հայտնում է Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, Կլոպի նկատմամբ հետաքրքրությունը դեռևս պահպանվում է թոփ ակումբների և մի քանի ֆեդերացիաների կողմից։ Այնուամենայնիվ, մասնագետը մտադիր չէ վերադառնալ մարզչական աշխատանքի գալիք մրցաշրջանում, եթե առաջարկ ստանա «Ռեալից» կամ Բրազիլիայի հավաքականից։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչը դժգոհ է Red Bull-ում զբաղեցրած իր պաշտոնից՝ որպես ֆուտբոլային ուղղության ղեկավար, և հետաքրքրված է «Ռեալում» կամ Բրազիլիայի հավաքականում աշխատելու հնարավորությամբ։
Fanat, Realmadrid.am