Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և վարչական խորհուրդը խորապես ցավակցում են Լեո Բենհակերի մահվան կապակցությամբ։ Նա «Ռեալի» պատմական մարզիչներից էր, որը գլխավորել է ակումբը 1986-1989 թթ․ ընթացքում և 1992 թվականին։
«Ռեալ Մադրիդը» իր խորին ցավակցությունն է հայտնում Լեո Բենհակերի ընտանիքին, նրա նախկին ակումբներին և բոլոր հարազատներին։
Չորս մրցաշրջան «Ռեալում» աշխատելու ընթացքում Լեո Բենհակերը նվաճել է.
3 Իսպանիայի առաջնության (Լա Լիգա) չեմպիոնի կոչում
1 Իսպանիայի գավաթ (Կոպա դել Ռեյ)
2 Իսպանիայի Սուպերգավաթ։
Նա մեծ կարիերա է ունեցել՝ մարզելով բազմաթիվ եվրոպական և մեքսիկական ակումբներ, ինչպես նաև ազգային հավաքականներ։
«Այաքսի» հետ նա նվաճել է Նիդերլանդների 2 առաջնություն,
«Ֆեյենորդի» հետ՝ 2 առաջնություն և 2 սուպերգավաթ,
որպես ազգային հավաքականների մարզիչ գլխավորել է Նիդերլանդների, Տրինիդադ և Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի և Լեհաստանի ընտրանիները։
Լեո Բենհակերը մահացել է 82 տարեկանում:
Fanat, Realmadrid.am