Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Վիլյառեալի» դեմ խաղից հետո
25.09.2021
2274 0

Լա լիգայի 7-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ ոչ-ոքի խաղալուց հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բերնաբեուի» մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Խաղի մասին.

«Մենք գոլ բաց չթողեցինք, ու սա դրական փաստ է վերջին երկու խաղերից հետո: «Վիլյառեալի» դեմ պետք է լավագույն խաղը ցուցադրես, հակառակ դեպքում հաղթելը դժվար կլինի: Դժվարություններ ունեինք պրեսինգի ժամանակ: Երկրորդ կեսում ավելի լավ էինք գործում, սակայն չկարողացանք գոլի վերածել: Ամեն դեպքում շարունակում ենք գլխավորել մրցաշարային աղյուսակը»:

Գովեստի խոսքեր՝ Կուրտուայի հասցեին.

«Բախտս բերել է, որ այսպիսի դարպասապահ ունեմ: Նա հիանալի գործեց, հատկապես, առաջին խաղակեսում: Միլիտաոն և Ալաբան նույնպես հասցնում էին ամեն տեղ: Նաչոյի դրվագը լավ չեմ տեսել ու չեմ կարող ասել կար 11-մետրանոց, թե ոչ: Թվաց՝ խախտումը տուգանային հրապարակի մատույցներից դուրս է, որից հետո նա մտավ տուգանային հրապարակ, սակայն հպման պահը չեմ տեսել»:

Վալվերդեն աջ պաշտպանի դիրքում

«Ինձ դուր եկավ, քանի որ Ֆեդեն կարող է խաղալ ամենուր: Խաղն սկսել էինք 2 վինգերով, իսկ հարձակման և պաշտանության գծերի միջև գործում էին Մոդրիչն ու Ասենսիոն: Այս դասավորության պայմաններում Վալվերդեն օգնում էր նաև հենակետային գոտում»:

Մոդրիչն ու Կազեմիրոն.

«Նրանց մոտ չեմ նկատում հոգնածություն: Նման բան կարող էր թվալ, քանի որ առաջին խաղակեսում թիմը խնդիրներ ուներ պրեսինգ կիրառելու հարցում: Նրանք երկուսն էլ շատ լավ խաղացին: Կամավինգայի խաղից նույնպես գոհ եմ»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված