«Վալենսիայի» դեմ հանդիպումից հետո Թոնի Կրոսը կիսվել է իր տպավորություններով։
«Ամեն խաղում մենք պետք է երեք միավոր վաստակենք։ Դա մեր գլխավոր նպատակն է։ Ինձ դուր է գալիս գոլեր խփելը, չնայած, որ խաղադաշտում ես այլ խնդիրներ ունեմ լուծելու։ Ամեն դեպքում գոլ խփելը վատ չէ։
Մեզ անհանգստացնում են վնասվածքները, քանի որ մի քանի կարևոր ֆուտբոլիստներ դուրս են եկել շարքից։ Կարվախալի իրավիճակը դուրեկան չէ, քանի որ նա նոր էր վերականգնվել վնասվածքից։
Ինչ վերաբերում է Լա Լիգան հաղթելու մեր շանսերին, նույնիսկ մնացած բոլոր խաղերում հաղթելը կարող է բավարար չլինել։ Իրավունք չունենք սխալվելու, եթե ցանկանում ենք հաղթել Լա Լիգան». ասել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am