• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆլիկ. «Հարգում եմ «Ռեալին» և Անչելոտիին. Կարլոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է»

Հոդվածներ

Ֆլիկ. «Հարգում եմ «Ռեալին» և Անչելոտիին. Կարլոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է»
30.03.2025
669 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը իր հարգանքն է արտահայտել «Ռեալի» և Կարլո Անչելոտիի նկատմամբ։ 

«Հենց սկզբից պետք է նշեմ, որ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Ֆուտբոլստները հաճույք են ստանում խաղից, իսկ դա ինձ դուր է գալիս։ 

Մենք շատ պրոֆեսիոնալ կերպով ենք աշխատում։ Բոլորը հետևում են մեր մեթոդին։ Տեսնում եմ, թե ինչպես է կատարելագործվում յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ինչպես է թիմը առաջ շարժվում։ Բայց մենք միշտ կարող ենք ինչ-որ բան ավելի լավ անել։ Ամեն օր մեկ քայլ ավելի լավ, և ես երջանիկ եմ։ Միայն կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» մարզիչը լինելը։  

Ես իհարկե հարգում եմ «Ռեալին» և Անչելոտիին։ Կարլոն հիանալի անձնավորություն է և աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։ Ես երբեք բացասական մտքեր չեմ ունեցել այդ ակումբի նկատմամբ։

Ես միայն ասում եմ, որ մենք «Բարսան» ենք ու տարբերվում ենք նրանցից։ Լա Մասիան մթնոլորտ է։ Այստեղ բոլորն ունիկալ են։ Մարզչի գլխավոր նպատակը պետք է լինի թիմի միասնականությունը». նշել է գերմանացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am