Իսպանիայի առաջնության 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Լեգանեսի» հետ և հաղթեց 3։2 հաշվով։
«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն (32՛ – 11մ, 76՛), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջուդ Բելինգեմը (47')։
Մադրիդցիները 63 միավորով Լա լիգայի երկրորդ հորիզոնականն են զբաղեցնում և հաջորդ տուրում տանը կմրցեն «Վալենսիայի» հետ (05.04.2025, 18:15), սակայն նախքան այդ Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում ուժերը կչափեն «Ռեալ Սոսիեդադի» հետ (01.04.2025 23:30):