Մադրիդի «Ռեալը» չի նախատեսում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել Ռոդրիգոյից։
Marca-ի ունեցած տեղեկություններով, ակումբում նրան համարում են 2025/26 մրցաշրջանի համար նախատեսված պրոեկտի մի մասը։ Թիմի մարզիչներն ու ֆուտբոլիստները գտնում են, որ Ռոդրիգոն ունակ է կարևոր խաղերում եղանակ փոխել։ Բրազիլացին անձամբ էլ ցանկանում է մնալ թիմում։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և Սաուդիան Արաբիան ներկայացնող մի քանի ակումբներ։ Մինչ այս «Սերուցքայինները» Ռոդրիգոյի տրանֆերի վերաբերյալ որևէ առաջարկ չեն ստացել, սակայն թիմում կասկածներ չունեն նրա ապագայի հարցում։
Los Merengues, Realmadrid.am