• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կապելոն՝ Զիդանի մասին. «Ինձ զարմացրեց վարպետությունը, որով նա մարզում էր «Ռեալը»

Հոդվածներ

Կապելոն՝ Զիդանի մասին. «Ինձ զարմացրեց վարպետությունը, որով նա մարզում էր «Ռեալը»
06.03.2025
147 0

Ֆաբիո Կապելոն անկեղծացել է, որ իրեն զարմացրել է Զինեդին Զիդանի աշխատանքը «Ռեալում»։ 

«Ինձ զարմացրեց այն վարպետությունը, որով Զիդանը մարզում էր «Ռեալը»։ Նա լավ կազմ ուներ, բայց միայն այդ ամենը բավարար չէ։ Պետք է իմանալ, թե ինչպես մարզել նրանց, թե ինչպես ֆուտբոլիստներին իր կողմը ձգել, պետք է համոզել նրանց՝ կատարել կոնկրետ գործողություններ, և նա ուներ խարիզմա, որը կար նաև ֆուտբոլիստ եղած ժամանակ։ Ես կարծում եմ, որ նա կարող է մարզել նաև Ֆրանսիայի հավաքականը։

Այն փաստը, որ նա մերժել է մի քանի ակումբներ գլխավորելու առաջարկները, ստիպում է ինձ մտածել, որ նա կգլխավորի միայն այնպիսի թիմ, որը գտնվում է բարձունքում։ «Ռեալից» հետո նման ակումբներ կարող էին լինել «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը». նշել է Կապելոն։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված