Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերի» հետ համաձայնություն ունի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ:
Relevo-ի հաղորդմամբ, եթե ընթացիկ մրցաշրջանում «Սերուցքայինները» չհաղթեն ո՛չ Լա լիգայում, ո՛չ Արքայական գավաթի խաղարկությունում, ո՛չ Չեմպիոնների լիգայում, իսպանացին կփոխարինի Կառլո Անչելոտիին:
Այդ դեպքում իտալացի մասնագետն աշխատանք կստանա ակումբի համակարգում: Մադրիդում հիացած են նրա կատարած աշխատանքով ու շարունակում են մեծ հույսեր կապել:
Fanat, Realmadrid.am