Հոդվածներ

Բելինգեմը 1 բառով բնորոշել է «Սիթիի» հետ հանդիպումը
12.02.2025
750 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը 1 բառով բնորոշել է ՉԼ-ի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը:

«Տարօրինակ խաղ ստացվեց: «Սիթին» շարունակում է անհավանական թիմ մնալ: Նրանց դեմ խաղալը շատ բարդ է, քանի որ կարողանում են վերահսկել քո տեղաշարժը, սակայն կարողացանք օգտագործել բազմաթիվ պահերից մի քանիսը: Հենց դա ունեցավ վճռորոշ նշանակություն»,- անգլիացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը հաղթել էր 3-2 հաշվով, իսկ Բելինգեմը խփել էր հաղթական գոլը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված