• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Վինիսիուսի վարքագիծը՞․ մենք գոհ ենք նրանից բոլոր առումներով»

Հոդվածներ

Անչելոտի. «Վինիսիուսի վարքագիծը՞․ մենք գոհ ենք նրանից բոլոր առումներով»
08.01.2025
520 0

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Մալյորկայի» հետ (09.01.2025, 23:00):

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

 «Մենք մեծ հարգանք ենք տածում «Մալյորկայի» նկատմամբ։ Բայց մեր խնդիրն է դուրս գալ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ։ Վաղը մեզ սպասվում է շատ դժվար խաղ։ «Մալյորկայի» ֆուտբոլիստներն ունեն լավ որակներ, այդ պատճառով նրանք կպայքարեն մեզ հետ։

Ես տեսնում եմ, որ մենք այժմ շատ ավելի լավն ենք դարձել։ Յուրաքանչյուր խաղ իր խնդիրներն ու դժվարություններն ունի, բայց ես հանգիստ եմ, քանի որ մեր թիմը հիանալի է հաղթահարում նմանատիպ խաղերը։ Վաղը մենք խնդիր չենք ունենա մոտիվացիայի և ինքնահասկացողության առումով»։

 «Վինիսիուսին Լա Լիգայում 2 խաղով որակազրկելու որոշումը անարդար և սխալ է։ Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բայց ես հոգնել եմ նրանից, որ մարդիկ մոռանում են այն վիրավորանքները, ծաղրանքներն ու մյուս բաները, որոնց նա ստիպված է դիմանալ։ Վինիսիուսի վարքագի՞ծը․ մենք գոհ ենք նրանից բոլոր առումներով»։

«Ալաբան իրեն շատ լավ է զգում։ Շուտով մենք նրան կտեսնենք խաղադաշտում»։

«Բարսելոնայի» խնդիրները Լա Լիգայում Օլմոյի և Պ. Վիկտորի գրանցման հետ կապվա՞ծ։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել դա։ Ես կարող եմ խոսել միայն վաղվա հանդիպման մասին»։


Ամենակարդացված