Հոդվածներ

OK Diario. Բրազիլիան Անչելոտիին մինչ մայիս ժամանակ է տվել
10.02.2025
1014 0

Բրազիլիայում դեռևս հույս ունեն համաձայնության հասնել Կարլո Անչելոտիի հետ։

OK Diario-ի փոխանցմամբ, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամները կապ են հաստատել իտալացի մասնագետի շրջապատի հետ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունից հետո և առաջարկել աշխատել Բրազիլիայի հավաքականում մինչ 2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտը։

Նշվում է, որ Կարլոյին մինչ մայիս մտածելու ժամանակ են տվել։ Դա վերջնաժամկետն է։ 

Բրազիլական ֆուտբոլային իշխանությունները դեռ կարծում են, որ Անչելոտին հավաքականը գլխավորելու լավագույն տարբերակն է։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված