Հոդվածներ

Մարսելոն ավարտեց մարզական կարիերան
06.02.2025
264 0

Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն պաշտոնապես հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

Բրազիլացին «Արքայական ակումբի» գույները պաշտպանել է 2007-2022 թվականներին՝ նվաճելով 25 տիտղոս:

«Ռեալի» լեգենդը մադրիդյան գրանդի խաղաշապիկով անցկացրած 546 խաղում խփել է 38 գոլ ու կատարել 103 ասիստ:

Նախորդ տարին Մարսելոն անցկացրեց հայրենիքում՝ «Ֆլումինենսեի» կազմում՝ 36 խաղում դառնալով 3 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված