Հոդվածներ

Անչելոտի. «Մենք թափ ենք հավաքել»
27.01.2025
1648 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Վալյադոլիդի» դեմ խաղից հետո խոսել է Լա Լիգայում ստեղծված իրավիճակի մասին։ 

«Մենք պետք է պահպանենք բալանսը։ Առաջնությունը շատ երկար է՝ մտածելու համար, որ ամեն ինչ ավարտված է։ Այժմ մենք փոքրիկ առավելութուն ունենք, և հուսով ենք օգտագործել այն։

Կարևոր է միավորներ հավաքել ու պայքարել հաղթանակի համար յուրաքանչյուր խաղում։ Բոլոր թիմերն էլ ջանում են հաղթել։ Կթվա, թե «Վալյադոլիդի» դեմ խաղում հաղթանակը հեշտ տրվեց, բայց այդ ամենը միանգամից չեղավ։ 

Թիմը լավ հանդիպում անցկացրեց և չէր շտապում արագացնել իրադարձությունների զարգացումը։ Հանդիպումը սովորականից ավելի հեշտ էր խփած առաջին գոլից հետո։ 

Մենք թափ ենք հավաքել։ Մենք պետք է շարունակենք աշխատել ու շտկել բացթողումները, որոնք նախկինում ունեցել ենք». նշել է իտալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբը Պրիմերայի 21-րդ տուրի շրջանակում Կիլիան Մբապեի հեթ-տրիկի շնորհիվ 3։0 հաշվով առավելության հասավ «Վալյադոլիդի» նկատմամբ և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

Los Merengues, Realmadrid.am 



Ամենակարդացված