Իսպանիայի առաջնության 21–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Մբապեի հեթ–տրիկի շնորհիվ չոր հաշվով հաղթանակ տոնեց «Վալյադոլիդի» նկատմամբ։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։
Լա Լիգայում հաղթանակի համար պայքարը դեռ ավարտված չէ, մեր առջև երկար ճանապարհ կա։ Մենք միայն փոքր առավելություն ունենք մրցաշարային աղյուսակում, ուստի պետք է շարունակենք նույն կերպ։ Այսօրվա խաղն ավելի հեշտ էր, քան սովորաբար»։
«Այսօր Ասենսիոն լավ խաղաց, ինչպես նաև Չուամենին։ Ռաուլը սովոր չէ պաշտպանության աջ եզրում հանդես գալուն, բայց նա ցույց տվեց, որ այս դիրքում շատ կենտրոնացած է և ունի բարձր արագություն»։
«Մբապեն մեծ ներդրում է ունենում «Ռեալի» հաջողություններում, և դա մեզ համար հսկայական առավելություն է։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Կիլիանը զարգացել է»։
«Ալաբան աստիճանաբար ավելի շատ խաղաժամանակ է ստանում։ Ծնկի խաչաձև կապանների պատռվածքից վերականգնվելուց հետո նա շատ մոտ է մեկնարկային կազմում իր առաջին խաղին։