• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Նա այնքան ունիվերսալ է, որ կարող է խաղալ նույնիսկ կենտրոնական պաշտպանի դիրքում»

Հոդվածներ

Անչելոտի․ «Նա այնքան ունիվերսալ է, որ կարող է խաղալ նույնիսկ կենտրոնական պաշտպանի դիրքում»
24.01.2025
712 0

Լա լիգայի 21–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Վալյադոլիդին» (26.01.2025 00:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք Լա Լիգայի առաջատարն ենք, և այժմ պետք է շարունակենք նույն ոգով։ Հետևաբար, վաղը մեզ անհրաժեշտ է հաղթանակ։ Վերջին մարզումներին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում պաշտպանությանը, և կարծում եմ, կամաց-կամաց սկսում ենք ավելի լավ պաշտպանվել»։

 «Ռոտացիա կլինի՞ «Վալյադոլիդի» դեմ հանդիպմանը։ Սա շատ կարևոր խաղ է, ուստի հանդես կգա լավագույն կազմը»։

«Վինիսիուսի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի ակո՞ւմբ։ Վինիսիուսը շատ երջանիկ է այստեղ և ցանկանում է իր անունը գրել «Ռեալի» պատմության մեջ։ Նա է ինձ ասել այդ մասին։ Կարծում եմ՝ մարդիկ մոռանում են, որ մենք Վինիի հետ հաղթել ենք երկու Չեմպիոնների լիգա։ Անկասկած, նա գերազանց ֆուտբոլիստ է։

Որակազրկման պատճառով արձակուրդը կօգնի Վինիսիուսին, հատկապես՝ մարտին և ապրիլին»։

 «Բելգիայի հավաքականի նոր մարզիչը կողմ է, որ Կուրտուան վերադառնա հավաքական։ Նրանք այս հարցի շուրջ պետք է զրուցեն։ Եթե Տիբոն ցանկանա վերադառնալ հավաքական, մեզ մոտ խնդիր չի լինի»։

 «Վալվերդեն մեզ համար չափազանց կարևոր խաղացող է․ նա կարող է ամեն ինչ անել դաշտում և նույն հաջողությամբ հանդես գալ տարբեր դիրքերում։ Ֆեդերիկոն աշխարհում ամենաունիվերսալ ֆուտբոլիստն է այս պահին։ Վալվերդեն այնքան կատարելագործված է, որ կարող է խաղալ նույնիսկ կենտրոնական պաշտպանի դիրքում (ծիծաղում է)»։

 «Սեբալյոսը կարևոր է մեզ համար մրցաշրջանի այս հատվածում։ Նա վերադարձել է լավ մարզավիճակի, և թիմը նրա հետ ավելի լավ է խաղում։ Դանին կարող է մասնակցել «Ռեալի» ամենակարևոր խաղերին»։

«Չուամենին լավ վիճակում է, նա պատրաստ է խաղալ։ Կամավինգան շուտով կվերադառնա, հնարավոր է՝ արդեն հաջորդ շաբաթ»։

 «Ռոդրիգո՞ն։ Նա հիմա կայուն արդյունավետ է և շատ է գոլ խփում ու փոխանցումներ կատարում»։


Ամենակարդացված