Հոդվածներ

Գործակալ. «7 տարի առաջ «Բարսելոնան» ճակատագրական սխալ գործեց»
08.08.2024
2667 0

Գործակալ Խոսեպ Մարիա Մինգելիան խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն տարիներ առաջ կարող էր հայտնվել կատալոնական «Բարսելոնայում»:

«7 տարի առաջ «Բարսան» կարող էր 140 միլիոն եվրոյով գնել Մբապեին, սակայն նրանք ընտրեցին Դեմբելեին: Մարզչական շտաբն այդ ժամանակ կարծում էր, թե Ուսմանն ավելի է համապատասխանում «Բարսելոնայի» համակարգին: Նման սխալների համար հատուցում են ապագայում. կարծում եմ՝ «Ռեալին» հասնելն անհամեմատ դժվար կլինի»,- մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն մադրիդյան գրանդում կարող է մեկնարկել օգոստոսի 14-ին: Այդ օրը Կառլո Անչելոտիի սաներն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կվիճարկեն «Ատալանտայի» հետ:

Fanat, Realmadrid.am