Հոդվածներ

«Ռեալը» հայտարարություն է տարածել Մբապեի վերաբերյալ
07.07.2026
161 0

«Ռեալ Մադրիդը» պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել՝ Պարագվայի սենատոր Սելեստե Ամարիլյայի կողմից «Լոս բլանկոսի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին հնչեցրած վիրավորանքների վերաբերյալ։

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը վճռականորեն դատապարտում է Պարագվայի սենատոր Սելեստե Ամարիլյայի կողմից մեր խաղացող Կիլիան Մբապեի հասցեին արված  ռասիստական և քսենոֆոբիկ (օտարատյաց) արտահայտությունները։

Մեր ակումբը խստորեն դատապարտում է նման հայտարարությունները, որոնք հարիր չեն քաղաքական գործիչին, և իր լիակատար աջակցությունն է հայտնում մեր խաղացող Կիլիան Մբապեին, ով օրինակ է միլիոնավոր մարդկանց, և հատկապես ամբողջ աշխարհի երեխաների համար։

Ատելության նման հրահրումն անընդունելի է հասարակության մեջ։ Ֆուտբոլն ու սպորտը հավասարության և համերաշխության հարթակներ են, և Մադրիդի «Ռեալը» կշարունակի աշխատել ռասիզմը, քսենոֆոբիան և բռնությունը ընդմիշտ արմատախիլ անելու ուղղությամբ», — ասված է իսպանական ակումբի հաղորդագրության մեջ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված