AS–ի անդրադարձը
Կառլո Անչելոտիին դեռ չի հաջողվում Վինիսիուսի և Մբապեի լավագույն մարզավիճակը վերականգնել։ Նրանք կարծես կշեռքի վրա լինեն, երբ մեկը լավ մարզավիճակում է, մյուսը կորցնում է իր խաղը և հակառակը։ Հիմա թվում է՝ Վինիսիուսը վերջին որակազրկման պատճառով կորցրել է նախկին տեմպը։ Ավելին, «Էլ Կլասիկոյից» հետո, երբ թիմը խաղում էր «Սելտայի» դեմ գավաթային խաղում, սեփական երկրպագուների առջև, իր հասցեին լսեց մի քանի թույլ սուլոցներ։
Վինիսիուսը վերադառնում է «Բեռնաբեու»՝ այս անգամ Չեմպիոնների լիգայում խաղալու, և կարիք ունի նոր հաջողության։ Նա այս մրցաշրջանում խփել է 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Եթե հաշվի առնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալը» կարող է անցկացնել 72 հանդիպում (եթե «սերուցքայինները» դուրս գան բոլոր մրցաշարերի եզրափակիչ), Վինին տարին կարող է ավարտել 31 գոլով՝ ինչը կարող է դառնալ բրազիլացու ռեկորդը «Ռեալում»։ Անցած մրցաշրջանում նա խփել էր 24 գոլ, 2022/23-ում՝ 23, իսկ 2021/22-ում՝ 22։
Նրա բաց թողած հանդիպումներն էլ ցույց են տալիս, թե որքան կարևոր է Վինին թիմի խաղում։ Այս մրցաշրջանում նա բաց է թողել 6 հանդիպում վնասվածքի, հանգստի կամ որակազրկման պատճառով։
«Սերուցքայինները» հաղթել են դրանցից չորսում՝ «Խետաֆեի», «Սևիլիայի», «Ժիրոնայի» և «Լաս Պալմասի» դեմ, սակայն պարտվել են երկու ամենակարևոր խաղերում․ «Էնֆիլդում»՝ «Լիվերպուլի» դեմ և «Սան Մամեսում»՝ «Ատլետիկոյի» դեմ։
Վինիսիուսի շուրջ խոսակցությունները, որը վերջերս ճանաչվեց FIFA-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ և «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում զբաղեցրեց երկրորդ տեղը և (վիճահարույց կերպով) զիջեց Ռոդրիին, ավելացան այն բանից հետո, երբ Անչելոտին փոխարինեց նրան «Բարսայի» դեմ խաղում, երբ խաղի ավարտին դեռ կես ժամ կար, և թիմը հույս ուներ քամբեքի։
Այդ փոփոխությունը բրազիլացու համար ազդանշան դարձավ և Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում որտեղ նա գոլ խփեց «Պաչուկային» և ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ, նրա համար դարձավ բեկումնային պահ։
Դրանից հետո բրազիլացին ընդամենը մեկ գոլ է խփել հինգ խաղերում (նաև հեռացվել «Վալենսիայի» դեմ խաղում): Համեմատության համար՝ մինչ այդ եզրափակիչը նա խփել էր 13 գոլ 9 խաղում։ Վինիսիուսը կվերադառնա «Զալցբուրգի» դեմ խաղին և կձգտի ապացուցել, որ նա նույն Վինին է։