Մադրիդի «Ռեալի» լեգենդ Կարիմ Բենզեման լիահույս է, որ նախկին խաղընկեր Վինիսիուս Ժունիորը կնվաճի «Ոսկե գնդակը»:
«Վինիսիուսը դեռ կնվաճի «Ոսկե գնդակը», քանի որ ցուցադրում է իր խաղամակարդակը, նա լավագույնն է: Պետք է շարունակի տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ, դա է գլխավորը»,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքը փոխանցում է Madrid Xtra-ն:
Հիշեցնենք, որ բրազիլացին նախորդ տարի մրցանակի գլխավոր հավակնորդն էր, սակայն այն ստացավ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին:
Fanat, Realmadrid.sam