«Ռեալը» մտադիր է բողոքարկել Վինիսիուս Ջունիորի կարմիր քարտը։
Ուրբաթ օրը Լա Լիգայի շրջանակում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում բրազիլացին հեռացվեց խաղադաշտից մրցակցի դարպասապահի գլխին հրելու համար։
«Արքայական» ակումբում դժգոհ են հանդիպման գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրանդոյի կայացրած որոշումից, քանի որ նրանք ուշադրություն են դարձրել միայն Վինիի գործողությունների վրա, և ոչ նաև դարպասապահի պրովոկացիային։
Նախապես լուրեր էին պտտվել, որ բրազիլացին կարող է որակազրկվել 2-4 խաղով, սակայն Marca-ի փոխանցմամբ, նա բաց կթողնի ընդամենը երկու խաղ։
«Ռեալը» ցանկացած պարագայում կբողոքարկի որոշումը։ Վերջնական որոշումը կարող է կայացվել մինչ երկուշաբթի։
Los Merengues, Realmadrid.am